ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները կուսումնասիրեն թույլատվական փաստաթղթերի ոլորտում հայկական փորձը

30.06.2023 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #մաքսային ոլորտ #ՊԵԿ
Հունիսի 28-ից 29-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պատվիրակությունը Բելառուսի Պոլոցկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին։

ՊԵԿ-ից հայտնել են, որ նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է եւ ժամանակի իրական ռեժիմում ցուցադրել «Մեկ պատուհան» համակարգի շրջանակում թույլատվական փաստաթղթերի եւ վերլուծական գործիքների մշակման ոլորտում Հայաստանի փորձը։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններին հանձնարարվել է ՀՀ ՊԵԿ աջակցությամբ ուսումնասիրել հայկական փորձը՝ հետագայում կիրառելու նպատակով։
Դիտում՝ 6029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW