Կառավարությունը հաստատել է Հայաստանի 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ, կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ինչը կապահովի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը: Նախատեսվում է նաեւ աշխատանքային եւ այլ կենսաթոշակների բարձրացում՝ ապահովելով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի, իսկ միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին մոտարկումը, նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ ՀՆԱ-ի նկատմամբ եւ այլն:Նշվում է, որ այս ամենն ապահովելու նպատակով, միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատեւ բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7% մակարդակում։ Tweet Դիտում՝ 6454