Կառավարությունն ընդունել է «Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, 6 ամիս ժամկետով արգելվում է մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արեւածաղկի սերմ, արեւածաղկի ձեթ, արտահանումը: Նշվում է, որ որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովմանը։ «Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,- ասված է որոշման մեջ:Մեկ այլ որոշմամբ՝ հաստատվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը եւ 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել, մասնավորապես, բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն: Tweet Դիտում՝ 5447