€6.5 մլն կհատկացվի Հայաստանում էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը

29.06.2023 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դրամաշնորհ #Հայաստան #էներգետիկա
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է €6.5 մլնի տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրում: Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների եւ էկոհամակարգերի պահպանությանը:

Նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ եւ կայուն էներգիայի լուծումներին: Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում:

Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում եւ համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արեւային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ:
Դիտում՝ 5274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW