«Նոր Զովքը» եւ «Ալեքս Տեսքտիլը» հայտարարագրել են 5.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

29.06.2023 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նոր Զովք» #«Ալեքս Տեսքտիլ» #ՊԵԿ
2023 թ. մայիս եւ հունիս ամիսներին հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է շուրջ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով` 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՊԵԿ-ից հիշեցրել են, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:
Դիտում՝ 5821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW