Credit Suisse-ի աշխատակիցների կեսից ավելին կազատվի UBS-ի միավորումից հետո

28.06.2023 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Credit Suisse #UBS
Շվեյցարական UBS Group AG բանկը պլանավորում է ավարտված միաձուլման շրջանակում աշխատանքից ազատել Credit Suisse Group AG-ի աշխատակիցների կեսից ավելին:

Այս մասին ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ Credit Suisse-ում աշխատում է մոտ 45 հազար մարդ։ Աշխատողների կրճատումները կարող են ազդել Լոնդոնի, Նյու Յորքի եւ ասիական մի քանի երկրի գրեթե բոլոր բաժանմունքների աշխատողների վրա: Կրճատումները կսկսվեն հաջորդ ամիս՝ երեք փուլով:

Մարտին հայտարարվել էր, որ UBS-ը 3 միլիարդ ֆրանկով կգնի ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված Credit Suisse-ը։

Ավելի վաղ UBS-ի ղեկավարությունը հայտնել էր, որ առաջիկա տարիներին նախատեսում է մոտ $6 միլիարդով կրճատել աշխատուժի ծախսերը: Բանկի ընդհանուր աշխատակազմը Credit Suisse-ի գնումից հետո հասնում է 120 հազարի. ըստ աղբյուրների, նախատեսվում է այն կրճատել 30%-ով՝ աշխատանքից հեռացնելով մոտ 35 հազար աշխատակցի։
Դիտում՝ 11650

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW