Հավասարակշռված գործողությունների արդյունքում ԱրարատԲանկին հաջողվել է տարին ամփոփել ավելի բարձր ցուցանիշներով՝ գերազանցելով պլանային ցուցանիշները։ Ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները՝ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը:Նրա խոսքով՝ բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 32.0%-ով եւ կազմել 357,510 մլն ՀՀ դրամ, իսկ վերջին տասը տարվա միջին աճի տեմպը կազմել է 12.1%:Ընդհանուր պարտավորությունները 2021 թվականի համեմատ աճել են 32.5%-ով եւ կազմել 305,031 մլն ՀՀ դրամ, իսկ 2012 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 12.1%:Բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 22.8%-ով եւ կազմել 87,677 մլն ՀՀ դրամ, իսկ 2012 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 15.4%: Միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 19.0%-ով, իսկ իրավաբանական անձանց միջոցները՝ 40.9%-ով։«Չնայած տարվա ընթացքում բարձր աճի տեմպեր արձանագրելու ստեղծված հնարավորություններին՝ բանկը հավատարիմ է մնացել նախկինում սահմանված վարկային ներդրումների օրգանիկ աճի սկզբունքներին։ Հետեւաբար, հաճախորդներին տրված վարկերը հաշվետու տարում ավելացել են 10.0%-ով եւ կազմել 166,446 մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ 2022թ․ բանկում ձեւավորվել է լիզինգի գործառնությունների ստորաբաժանում եւ վերամշակվել են լիզինգի հետ կապված գործընթացները»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ «Երրորդ տարին է բանկն իրեն դիրքավորել որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական հաստատություն՝ հիմքում ունենալով կրթությունը որպես ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը։ 2022թ.-ին ֆինանսավորվել են «Ուսանողի տուն» սոցիալական ծրագրի շրջանակում մասնագիտական կողմնորոշման ճամբարը, «Մշակութամետ» նախաձեռնության ամփոփիչ համերգը, «Հաւք» օդային ռոբոտաշինության մրցույթը, «4090 Բարեգործական» հիմնադրամի բարեգործական համերգը եւ քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված «City of Smile» բարեգործական ընթրիքը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 18363