Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը հաստատվել է: Ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ սահմանվել են նաեւ էլեկտրոնային համակարգ մուտք գործելու եւ Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարաններ ընտրելու վերջնաժամկետները:Նշվում է, որ էլեկտրոնային համակարգում անձնական էջն ակտիվացնելու նպատակով ցուցակում ընդգրկվածները մինչեւ հունիսի 30-ը պետք է կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախատեսված 400,000 ՀՀ դրամ կանխավճարը, ինչի հիման վրա վերջիններիս անձնական էջերը կակտիվանան: «Այնուհետեւ հավակնորդները կկարողանան մինչեւ հուլիսի 6-ը՝ ժամը 17:59-ը, համակարգի միջոցով կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան): Ընդ որում, յուրաքանչյուր բնակարանին կցված է մեկ ավտոկայանատեղի՝ որպես մեկ գույքային միավոր, եւ հնարավոր չէ հրաժարվել ավտոկայանատեղի ձեռքբերելուց:Վիճակահանության անցկացման օրը կսահմանվի մինչեւ հուլիսի 14-ը:Կարեւոր է նախքան սահմանված վճարումը կատարելը դիմել ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար. եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլեւս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը»,- ասված է հաղորդագրությունում:Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ ծրագրի շրջանակում ստեղծված էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում: Tweet Դիտում՝ 2695