Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

23.06.2023 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse Mobile #VSPS
Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաեւ հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով:

Ինչպես հայտնել են բանկից, բաժանորդագրությունների կառավարման Visa Stop ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Converse Mobile հավելվածում Visa քարտի կարգավորումներից ընտրել «Կառավարել բաժանորդագրությունները» բաժինը:

«Այստեղ ներկայացված են տվյալ քարտի հետ կապված բոլոր բաժանորդագրությունները, ցանկության դեպքում հաճախորդը կարող է դադարեցնել կամ ակտիվացնել դրանք:  
Ծառայությունից օգտվելու եւ բաժանորդագրությունների ցանկում փոփոխությունների համար բավարար է մի քանի վայրկյան»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Տեսանյութն՝ այստեղ: Մանրամասների համար այցելել բանկի կայք կամ զանգահարել 010 511-211 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 2525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW