Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:Այս նախաձեռնության ժամկետ էր սահմանված մինչեւ հունիսի 30-ը. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է՝ հաշվի առնելով, որ ծրագրի մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով գրանցվել է դրական դինամիկա:«Անկանխիկ գործարքների թիվը աճել է 8 անգամ: Եթե 2022-ի հունիսին 525 մլն դրամ էր, ապա 2023-ի մայիսին ՝ 4,4 մլրդ դրամ: Ծրագրի մեկնարկին շահառուների թիվը 16 900 էր, 2022-ի դեկտեմբերին՝ 66 800, իսկ արդեն 2023-ի մայիսին շահառուների թիվը հատել է 114 հազարը»,- ասել է նախարարը:Նրա խոսքով՝ մեկ շահառուին հաշվարկված միջին հետվճարի չափը նույնպես աճել է՝ 2700-ից դառնալով 3300 դրամ.ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2,38 մլրդ դրամ:«Կենսաթոշակառուների 82,2%-ն այժմ թոշակ է ստանում բանկային քարտերով»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: Tweet Դիտում՝ 2017