Արցախի 70-ից ավելի մանկապարտեզ եւ առողջապահական հաստատություն կունենա արեւային ջրատաքացուցիչ

22.06.2023 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #արեւային ջրատաքացուցիչ #«Մենք ենք մեր սարերը»
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է «Արեւային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզ եւ առողջապահական հաստատություն կապահովվի արեւային ջրատաքացուցիչներով:  

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաեւ խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն առանձնահատուկ կարեւորություն է ստանում: Անկախ հոսանքի եւ գազի առկայությունից՝ սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
Դիտում՝ 10362

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW