Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները
22.06.2023 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Fly Arna

Հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ. |
Հաճախականություն |
G6 301 |
Երեւան |
11:30 |
Թեհրան |
12:25 |
A320 |
երեքշաբթի, ուրբաթ |
G6 302 |
Թեհրան |
13:05 |
Երեւան |
15:20 |
A320 |
երեքշաբթի, ուրբաթ |
«Ուրախ ենք ազդարարել, որ FlyArna-ն կանոնավոր «օդային կամուրջ» է հաստատել Հայաստանի եւ Իրանի մայրաքաղաքների միջեւ:
Վստահ ենք՝ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը էական ներդրում է ունենալու մեր երկրների միջեւ գործարար կապերի խորացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարեւոր նշանակություն կունենա նաեւ հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ եւ Ռուսաստան: Երեւան-Թեհրան չվերթի գործարկումը ընդլայնում է Fly Arna-ի թռիչքային ցանցը՝ տարածաշրջանում ճանապարհորդելու ավելի շատ տարբերակներ առաջարկելով:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: