Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում

14.06.2023 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #AMX AWARDS 2023
AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր:

Բանկից հայտնել են, որ Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում:

Բանկի Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը ճանաչվել է «Առեւտրի լավագույն գործընկեր-2023», իսկ Մանրածախ դեպարտամենտի աշխատակից Անահիտ Բադալյանն արժանացել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատեւ համագործակցության համար» խրախուսական մրցանակին, որը տրվում էր առաջին անգամ:

«Մրցանակները շնորհվել են՝ հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ հաճախորդները հասանելիություն են ստանում մատուցվող ֆինանսական ծառայություններին, այդ թվում՝ արժեթղթերով գործարքների (արժեթղթերի առք ու վաճառք, ռեպո գործարքներ) կնքմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Կոնվերս Բանկը նշված կառույցների հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի եւ բազմիցս լավագույնն է ճանաչվել AMX AWARDS-ի տարբեր անվանակարգերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW