Հայաստանին հասանելի է դարձել ԱՄՀ-ի $24.5 մլն ծավալով 18.4 մլն փոխառելիության իրավունքը
14.06.2023 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /


ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային եւ դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, եւ լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման եւ արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաեւ կապիտալի եւ միգրանտների մեծ հոսքերով:
«Կարեւորվել է նաեւ հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչեւ 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչեւ 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով եւ ՀՀ դրամի արժեւորմամբ։
Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից եւս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման եւ ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաեւ, որ գնաճը կկայունանա եւ կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:
Նշվում է, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ եւ միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանը:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: