Central Park Towers. Orbi Group ընկերության նորարարական ներդրումային նախագիծը Թբիլիսիում

12.06.2023 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Ինչպե՞ս ձեռք բերել 5 աստղանի հյուրանոց Թբիլիսիում 1 800 000 դոլարով և ստանալ տարեկան 400 000 դոլար եկամուտ:

300 միլիոն դոլար արժողությամբ համալիրը, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում` Կազբեգի պողոտայում, Orbi Group և Blok ընկերությունների համատեղ ներդրումային նախագիծն է։ Այն բաղկացած է երկու 42 հարկանի աշտարակներից, որոնք միացած են 6 հարկանի ամբիոնով։ Այս նախագիծն առանձնանում է իր ճարտարապետական նրբագեղությամբ և ժամանակակից համալիրի ստեղծման նորարարական մոտեցմամբ։

Համալիրը 1400 սենյականոց հյուրանոցային հանգույց է, որը պարունակում է 25 հինգաստղանի հյուրանոցներ, այդ թվում՝ 150 սենյականոց Radisson Blu հյուրանոցը: Բազմաֆունկցիոնալ տարածքում կտեղակայվի Վրաստանի ամենամեծ ավտոմատացված ավտոկայանատեղը՝ 25 000 քմ մակերեսով: Բացի այդ, համալիրը կներկայացնի Վրաստանում առաջին բարձրակարգ առևտրի կենտրոնը՝ 10 000 քառակուսի մետր մակերեսով, որտեղ կներկայացվեն հայտնի ապրանքանիշեր։ Կազինոյի համար կհատկացվի 4 500 քառակուսի մետր տարածք, ինչը կդարձնի այն ամենամեծը Վրաստանում։

Այս համալիրը կունենա նաև տարածաշրջանում ամենամեծ «Իվենթ Հոլը»՝ 12 մետր առաստաղի բարձրությամբ և առանց սյուների, ամբողջությամբ հագեցած լուսադիոդային էկրաններով։ Առաջատար տեխնոլոգիաներով հագեցած այս ժամանակակից տարածքը կօգտագործվի բիզնեսի և սպորտային ու ժամանցային միջոցառումների անցկացման համար։ Իվենթ Հոլում ամեն տարի կանցկացվեն առնվազն 50 միջազգային միջոցառումներ։

Համալիրում կտեղակայվի Վրաստանի ամենամեծ սպա և վելնես կենտրոնը՝ 1 500 քառակուսի մետր մակերեսով` ներառյալ պրեմիում դասի փակ լողավազանն ու էսթետիկ բժշկության կենտրոնը։



«Central Park Towers»-ը Թբիլիսիի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին առաջարկում է յուրահատուկ տարածք, որտեղ կներկայացվեն տարբեր խոհանոցներով յոթ պրեմիում ռեստորաններ՝ «Fine Dining»: Աշտարակներից մեկի վերնամասում կլինի Միշլեն աստղով ռեստորան: Համալիրը տրամադրում է նաև պրեմիում դասի գրասենյակային տարածքներ, որոնք հասանելի կլինեն 500 հաճախորդմերի։

Հարկ է նշել, որ համալիրի բոլոր ուղղությունները ղեկավարում են համաշխարհային համբավ ունեցող փորձառու ընկերություններ տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Լիտվայից և այլն:

Բազմաֆունկցիոնալ համալիրի կազմում 25 հինգաստղանի հյուրանոցների հետ միասին աշտարակի վերջին հարկում կտեղակայվեն Վրաստանի ամենաշքեղ պենտհաուսները, որտեղ մեկ քառակուսի մետրի արժեքը կկազմի 20 հազար դոլար։ Պենտհաուսը կտեղակայվի աշտարակի 41-րդ հարկում՝ սեփական պատշգամբով և 360 աստիճանի հիասքանչ տեսարաններով դեպի ամբողջ քաղաքը։ Առաստաղի բարձրությունը կկազմի 6 մետր, ինչպես նաև կտրամադրվի մասնավոր ավտոկայանատեղի։ Պենտհաուսի հյուրերը կվայելեն առաջին կարգի անհատական սպասարկում հայտնի Radisson Blu-ի կողմից, ինչպես նաև 24-ժամյա ընդունելության և սենյակի սպասարկման ծառայություններ: Այս պենտհաուսի դիզայնը մշակվում է աշխարհի առաջատար դիզայներների կողմից, ովքեր ձգտում են ստեղծել յուրահատուկ մթնոլորտ և անբասիր ոճ: Գնորդը կստանա հիմնովին վերանորոգված պենտհաուս՝ կահույքով, տեխնիկայով և ժամանակակից սմարթ համակարգերով։ Աշխարհի առաջատար արտադրողների ամենաբարձր որակի նյութերի օգտագործումն ապահովված է: Կարևոր է նշել, որ համալիրը, որում գտնվում է պենտհաուսը, ունի 300 մլն դոլար արժողությամբ ենթակառուցվածք։

Այս նախագիծը ոչ միայն տպավորում է իր ծավալով, այլև ամբողջովին նորարարական է՝ ներկայացնելով նոր կոնցեպտ անշարժ գույքի ոլորտում։ Այն ունի շահութաբերության բարձր մակարդակ, որը գրավում է ներդրողների ուշադրությունը։



Անշարժ գույքի ոլորտում ներդրում անելիս՝ ներդրողները հիմնականում երկու գործոնի վրա են հատուկ ուշադրություն դարձնում. առաջինը տարեկան եկամուտն է, որը կարելի է ակնկալել այդ անշարժ գույքից, իսկ երկրորդը՝ նույն անշարժ գույքի արժեքի պոտենցիալ աճն ապագայում:

«Hotel Hub»-ը նորարարական ներդրումային նախագիծ է, որը սովորական հյուրանոցային բիզնեսի ընդունված սահմաններից դուրս է գալիս և ներդրողներին առաջարկում է անգերազանցելի առավելություններ:

Նախագծի այս փուլում մեր եզակի առաջարկը հետևյալն է. ձեռք բերել ամբողջովին կահավորված 18 տեղանոց 5 աստղանի հյուրանոց՝ կահույքով, տեխնիկայով, առաջադեմ սմարթ համակարգերով և տեխնոլոգիաներով 1 800 000 ԱՄՆ դոլարով և ստանալ տարեկան 400 000 ԱՄՆ դոլար շահույթ: Կարևոր է նշել, որ, համաձայն Colliers-ի մասնագիտական գնահատականի, այս հյուրանոցի արժեքը կառուցապատման ավարտին կկազմի 3 900 000 դոլար:


Նախագծային ուսումնասիրություններն ու հաշվարկներն իրականացվել են Colliers-ի՝ անշարժ գույքի ոլորտում աշխարհի առաջատար խորհրդատվական գործակալության կողմից, որն ունի գրասենյակներ 65 երկրներում: Նրանց մոտեցումները հայտնի են իրենց պահպանողականությամբ։ Գործակալության հաշվարկներով՝ հյուրանոցը զբաղված կլինի 60%-ով, իսկ սենյակի միջին արժեքը կկազմի 164 դոլար։ Հաշվի առնելով 18 սենյակից բաղկացած հյուրանոցի բոլոր ծախսերը՝ տարեկան շահույթը գնահատվում է 400 000 դոլար, որը կազմում է 22,3% տարեկան շահութաբերություն և  4,5 տարի մարման ժամկետ: Սակայն, ըստ մեր  ընկերության սպասելինքների, ներդրողը կստանա տարեկան 600 000 դոլար շահույթ, որը թույլ կտա վերադարձնել ներդրումները 3 տարի անց:



Հետաքրքրված կողմերը հնարավորություն կունենան նախագծի հետ ծանոթանալ առցանց, ինչպես նաև կապի միջոցներով: Գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ իրավաբանական բոլոր փաստաթղթերը կարելի է ստորագրել առցանց:

Կարևոր է նաև նշել, որ հետաքրքրված անձինք կկարողանան օգտվել վարկավորման ճկուն պայմաններից՝ առանց եկամուտների մասին փաստաթղթային ապացույցներ տրամադրելու անհրաժեշտության: Վարկի հաստատումն ու տրամադրումը կտևի ընդամենը 3 աշխատանքային օր, վարկը լրացուցիչ գրավ չի պահանջում:

Այս պահին գնորդներն ունեն առաջարկվող բիզնես վարկերի երկու ընտրություն.

1. Վարկ 10 տարով: Այս տարբերակով գնորդը պետք է կատարի նախնական վճարում ընդհանուր ներդրումների 30%-ի չափով: Առաջին 2 տարիներին տրամադրվում է արտոնյալ ժամկետ, որի ընթացքում վարկառուն պարտավոր է վճարել միայն վարկի տոկոսները։ Վարկի մայր գումարի մարումը և տոկոսավճարների սկիզբը կատարվում է արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո, երբ հյուրանոցը լիովին պատրաստ կլինի շահագործման: Շատ կարևոր է նշել, որ հյուրանոցի գործունեությունից ստացված եկամուտը կարելի է ուղղել վարկային պարտավորությունների մարմանը։

2. Վարկ 5 տարով. այս տարբերակում գնորդը պետք է վճարի 10% կանխավճար, իսկ մնացած գումարը կբաշխվի 60 ամսվա վրա:

Հարկ է նշել, որ, բացի իր բարձր շահութաբերությունից, «Hotel Hub» նախագիծը եզակի է նաև կառավարման պարզությամբ: Հյուրանոցները՝ լինեն դրանք 18, թե 100 սենյականոց, կարող են հաջողությամբ ղեկավարել ընդամենը երկու հոգի:



Հյուրանոցի շահագործման համար անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու ուղղությունները մատուցվում են առաջատար օպերատորների կողմից: Ներդրողին մնում է միայն զբաղվել վաճառքի մենեջմենթով և ադմինիստրացիայով, ինչը հնարավոր է նույնիսկ երկու աշխատողով։ Հաշվի առնելով ներդրողների տարբեր պահանջները՝ մենք առաջարկում ենք նաև կառավարման երկու տարբեր ձևաչափեր՝

ա) հյուրանոցի ամբողջական կառավարում շահույթի 10%-ի դիմաց
բ) երաշխավորված տարեկան եկամտաբերություն՝ ընդհանուր ներդրումների 10%-ի չափով, որն էլ ապահովված կլինի առաջին կարգի բանկի երաշխիքով:

Բացի այդ, Վրաստանը լիբերալ հարկային քաղաքականություն ունեցող երկիր է։ Ներդրողը եկամտահարկ կսկի վճարել միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ վերադարձնի իր ներդրումը:

Central Park Towers-ի շինարարությունը շարունակվում է արդեն 14 ամիս։ Հիմքի և ստորգետնյա հարկերի աշխատանքներն ավարտվել են, այս պահին ընթանում են մոնոլիտ ծածկերի՝ գետնից վեր կառուցման աշխատանքները։



Շինարարությունն իրականացվում է առաջատար միջազգային ինժեներական և շինարարական ընկերությունների կողմից, որոնք ունեն մեծ փորձ 5 աստղանի հյուրանոցային համալիրների և նման ծավալի ենթակառուցվածքների կառուցման գործում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սինգապուրում, Դուբայում, Աբու Դաբիում և Քաթարում:

Նախագծի շինարարության գործընթացը և որակի հսկողությունը մանրակրկիտ իրականացվում են համաշխարհային նախագծերի իրականացման զգալի փորձ ունեցող եվրոպական ընկերության կողմից: Շինարարության համար օգտագործվող բոլոր նյութերը համապատասխանում են որակի բարձր չափանիշներին և լիովին համապատասխանում են հինգաստղանի հյուրանոցի պահանջներին:

Orbi Group-ի և Blocks-ի համատեղ նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի վերջը։

Մենք հասանելի ենք շփման համար ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ն՝ ներառյալ հանգստյան օրերը:

Այցելեք մեր կայքը հետևյալ հասցեով՝  www.cpt.ge կամ կապվեք մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով

+995 322 200-700
+995 591 451-451
Դիտում՝ 9969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW