ԱՄՀ-ն տարածաշրջանային կենտրոն է բացել Ալմաթիում

09.06.2023 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Ալմաթիում բացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Մոնղոլիայի ներուժի զարգացման տարածաշրջանային կենտրոնը։

Այն դարձել է ԱՄՀ-ի 17-րդ տարածաշրջանային կենտրոնն աշխարհում։

Կենտրոնը կհամակարգի ԱՄՀ-ի գործունեությունը ինը երկրներում՝ Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոնղոլիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու իրավասությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը, պետական կառավարման, դրամավարկային եւ բյուջետային քաղաքականության ոլորտում համաշխարհային փորձի ուսումնասիրմանը եւ կիրառմանը, ֆինանսական հատվածի զարգացմանը:
Դիտում՝ 10393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW