Եվրասիական բանկը կօգնի վերացնել «գլխացավը» Վերին Լարսում

09.06.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Դենիս Իլյին #Վերին Լարս
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետի ընդլայնման ծրագրի առաջին փուլը 15-20%-ով կավելացնի դրա թողունակությունը։

Սոչիում կայացած Եվրասիական կոնգրեսում ԵԱԶԲ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «КАВКАЗ.РФ» բաժնետիրական ընկերության հետ:

«Առաջին փուլը կնպաստի թողունակության բարձրացմանը առնվազն 15-20%-ով, իսկ հետագա ընդլայնմամբ կլուծի այն գլխացավը, որը բավական վաղուց խոչընդոտում է մարդկանց եւ ապրանքների հոսքը ՌԴ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի եւ Անդրկովկասի երկրների միջև»,- ասել է Իլյինը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին նախագծման փուլը պետք է ավարտին հասցվի։

Հուշագրի իրականացման շրջանակներում փոխգործակցություն կիրականացվի ֆինանսատնտեսական մոդելի և ներդրումային նախագծի կառուցվածքի տարբերակների մշակման, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու այլ միջոցների մշակման ուղղությամբ:

ԵԱԶԲ տեխնիկական աջակցության հիմնադրամը մտադիր է դրամաշնորհային միջոցներ հատկացնել անցակետի ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև $ 200 մլն, որից ԵԱԶԲ-ն կարող է հատկացնել $ 150 մլն։
Դիտում՝ 10588
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW