Թուրքիայի ԿԲ-ն առաջին կին ղեկավարն ունի

09.06.2023 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ԿԲ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակել Հաֆիզե Գայե Էրքանին։

Նա դարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։

Հաֆիզե Գայե Էրքանը ծնվել է 1982 թվականին եւ գերազանցությամբ ավարտել է Բողազիչի համալսարանը 2001 թվականին։ Հետագայում նա ֆինանսական ճարտարագիտության ոլորտում թեզ է պաշտպանել ամերիկյան Փրինսթոնի համալսարանում՝ դառնալով առաջին ուսանողը, որը մեկ տարում ավարտեց երկամյա դոկտորական ծրագիրը:

Anadolu գործակալությունը նշում է, որ Հաֆիզե Գայե Էրքանը մասնագիտական կարիերան սկսել է Goldman Sachs-ում, այնուհետ տեղափոխվել է First Republic Bank, որտեղ զբաղեցրել է ավագ փոխնախագահի պաշտոնը։

Հաֆիզե Գայե Էրքանը երկու տարի եղել է ոսկերչական Tiffany & Co ընկերության եւ Marsh McLennan խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
Դիտում՝ 10979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW