Չինաստանում վստահ են ֆինանսական ռիսկերը կանխելու ունակության մեջ

08.06.2023 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
Չինաստանի Ֆինանսական կարգավորման ազգային վարչության ղեկավար Լի Յունցզեն ասել է, որ Պեկինը վաղօրոք բացահայտելու է համակարգային ֆինանսական ռիսկերը եւ կարող է կանխել դրանք:

«Վերջին շրջանում ռիսկեր են նկատվում համաշխարհային բանկային հատվածում։ Թեեւ դրանք ուղղակիորեն քիչ ազդեցություն ունեցան Չինաստանի վրա, դա նախազգուշացում էր»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։

Լի Յունցզեն ընդգծել է, որ ՉԺՀ-ն կբարելավի ռիսկերի կանխարգելման մեխանիզմները։

«Ներկայում Չինաստանում ֆինանսական հատվածը ընդհանուր առմամբ կայուն է։ Ելնելով ընդհանուր ռիսկերի ցուցիչից՝ մենք ունենք բոլոր պայմանները, վստահությունն ու հնարավորությունները՝ կանխելու համակարգային ֆինանսական ռիսկերը»,- նշել է նա։

Լի Յունցզեն հաստատել է, որ իր երկիրը շարունակելու է ֆինանսական ոլորտում բաց լինել։ «Արտաքին աշխարհի հանդեպ բաց լինելը երկար ժամանակ եղել է կառավարության քաղաքականության հիմքում եւ այդ միտումն աճելու է»,- ընդգծել է նա։
Դիտում՝ 9770

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW