Վրաստանի Ազգային բանկը մշակել է ամպային աութսորսինգի օգտագործման ուղեցույց

08.06.2023 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկը միկրոբանկերի եւ առեւտրային բանկերի համար մշակել է ամպային աութսորսինգի օգտագործման հատուկ ուղեցույց:

Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղեցույցը ֆինանսական հաստատություններին թույլ կտա իրականացնել գործընթացներ եւ մեխանիզմներ, որոնք կապահովեն գործառնությունների կայունությունը եւ կիբերանվտանգությունը։

Ուղեցույցը մշակված է միջազգային կազմակերպությունների մեթոդաբանության եւ նրանց առաջարկությունների վրա, հաղորդում է Sputnik Gruzia-ն։

Ամպային աութսորսինգը գործընթաց է, երբ մասնագիտացված ամպային արտադրանքներն ու ծառայությունները, ինչպես նաեւ դրանց տեղակայումն ու սպասարկումը փոխանցվում են այլ մասնագիտացված ընկերությունների:
Դիտում՝ 7308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW