2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող վարկերի քանակով Յունիբանկը շուկայի առաջատարն է:Վարկավորման գործընթացը հաճախորդների համար ավելի հարմար դարձնելու նպատակով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Ապառիկ գնումներ կարելի է կատարել բանկի գործընկեր ավելի քան 1300 խանութ-սրահում հաշված րոպեների ընթացքում: Վարկի հաստատումն իրականացվում է արհեստական բանականության հիման վրա կառուցված համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը:Յունիբանկից հայտնել են, որ բանկն ակտիվ աշխատում է նաեւ հիփոթեքային վարկավորման ուղղությամբ: Այս տարի Յունիբանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը եւ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 3 անգամ: Առաջնային շուկայում բանկն առաջարկում է ՀՀ դրամով հիփոթեքային վարկեր 10,9% տարեկան տոկոսադրույքով եւ ընդամենը 10% կանխավճարով:Նշվում է, որ Յունիբանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: «ՓՄՁ-ներին մատչելի ռեսուրսներն անհրաժեշտ են կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման, տրանսպորտի ձեռքբերման, արտադրության արդիականացման կամ ընթացիկ ծախսերի համար: Յունիբանկում բիզնես վարկ կարելի է ձեւակերպել եվրոյով սկսած 5% տարեկան տոկոսադրույքից: Վարկը կտրամադրվի մինչեւ 5 տարի ժամկետով: Առկա է նաեւ արտոնյալ ժամկետ՝ մինչեւ 12 ամիս, որի ընթացքում կարելի է վճարել միայն տոկոսագումարը: Փոքր բիզնեսին աջակցելու համար բանկն առաջարկում է «Միկրո էքսպրես» բիզնես վարկ, որի հիմնական առավելություններն են հաստատման գործընթացի ավտոմատացումը եւ գրավի պահանջի բացակայությունը:Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման համար Յունիբանկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է համագործակցության պայմանագիր Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում վարկեր եւ ֆինանսական լիզինգ եւս տրամադրելու համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3683