Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 39,4%-ով
07.06.2023 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության եւ ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը եւ մի շարք այլ հարցերի։
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է $1,76 միլիարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է $448,8 միլիոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: