Հայբիզնեսբանկը «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է
02.06.2023 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ












Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ:
Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ:
Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանն ուշադրություն է հրավիրել հատկապես մեր օրերում հրատարակչական գործի, տպագիր գրքի եւ ընթերցանության կարեւորության վրա:
Վարչության նախագահը նշել է, որ ոչ ֆիլմերը, ոչ սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել տպագիր գիրքը, ինչը թույլ է տալիս երեւակայության եւ ստեղծարար մտքի շնորհիվ ունենալ առավել պաշտպանված ու կայուն ապագա:
«Մենք անընդհատ ասում ենք՝ երեխաները մեր ապագան են, սակայն քիչ ենք կենտրոնանում այն հանգամանքի վրա, որ երեխաները նաեւ երկրի ապագան են եւ հաջողակ մասնագետներ ունենալու համար նրանց նաեւ ֆինանսական գրագիտություն է հարկավոր»,- ասել է Գեւորգ Թառումյանը`ընդգծելով, որ ֆինանսական գրագիտությունը խրախուսելու եւ կարեւորելու նպատակով Հայբիզնեսբանկը ներկայանում է հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկով՝ մանկական քարտով:
Հանդես գալով որպես այս հրաշալի փառատոնի գլխավոր գործընկեր՝ Հայբիզնեսբանկի նպատակն է շարունակել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկներին տոն եւ մշտական անակնկալներ պարգեւելու բանկի ավանդույթը:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: