Ախալկացի. ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին՝ հեշտացնելու հարեւան երկրների հետ առեւտուրը

02.06.2023 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեղրի անցակետ #Հայաստան #ՎԶԵԲ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ մաքսային ծառայության որակը պետք է փոխել:

«Մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք եւ նպաստենք առեւտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը եւ նոր բիզնես միջավայրի ձեւավորմանը»,- ասել է նա Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի ժամանակ:

Միջոցառմանը ներկա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշել է, որ բանկն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարեւան երկրների հետ եւ դյուրինացնել առեւտուրը.

«Սահմանային անցակետի արդիականցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»:

ՊԵԿ-ից հայտնել են, որ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը եւ արդիականացումն իրականացվում է ԵՄ եւ ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային եւ դրամաշնորհային միջոցներով:

ՀՀ եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրվել է ընդհանուր €21 146 263 արժեքով վարկային եւ դրամաշնորհային համաձայնագիր: Նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք:

Անցակետի վերակառուցման եւ արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին:
Դիտում՝ 2858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW