Leasing Expo 2023 ցուցահանդեսին ԱրարատԲանկը հանդես է եկել նորովի՝ առաջարկելով մրցունակ պայմաններ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց։ Այսօր՝ ժամը 12։00-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվել է Leasing Expo 2023-ի մեկնարկը։ Էքսպոյի երեք օրվա ընթացքում ԱրարատԲանկի վառ դեղին տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն եւ պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։ «Լիզինգ ֆինանսական գործիքը ճկուն եւ մատչելի տարբերակ է հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչը զերծ կպահի լիզինգառուին սեփական ներդրումների հսկայական ծավալից։ Գործիքն այսօր ավելի գրավիչ է, քանի որ «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում լիզինգառուները կարող են օգտվել կառավարության կողմից մինչեւ 10% սուբսիդավորման հնարավորությունից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«ԱրարատԲանկի մասնակցությունն այս միջոցառմանը լավ առիթ է՝ գործարար համայնքի հետ կապ հաստատելու, լիզինգի կարեւորությունը ցույց տալու եւ դրա կիրառման միջոցով փոխշահավետ համագործակցություն հաստատելու տեսանկյունից։ «AraratLeasing» ֆինանսավորման շրջանակում հնարավոր է ձեռք բերել սարք-սարքավորումներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում տրասնպորտային միջոցներով, շինարարական եւ ագրոտեխնիկայով»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանը։ Tweet Դիտում՝ 16913