Արցախում բիզնեսի գործունեությունը խաթարված է, եկամուտները թերակատարվել են

02.06.2023 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ՊԵԿ #բիզնես
2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 11,893.9 մլն դրամ հարկային եկամուտ եւ տուրքեր:

Արցախի Պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որը այդ թիվը պլանավորված 17,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 70% կամ պակաս 5,106.1 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 25.8%-ով կամ պակաս է հավաքագրվել 4,127.2 մլն դրամ:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով շարունակում է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների եւ մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցությունն է թողել 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա»,- ասված է Արցախի ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW