ՊԵԿ-ը գործարկել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը

02.06.2023 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր»
Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը։

Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։

Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգը որոշակի ժամանակահատված շարունակելու է գործարկվել։

Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել ինչպես նախկին համակարգով, այնպես էլ նոր համակարգով։

«Եթե նույն գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվի եւ՛ նախկին, եւ՛ նոր համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի, դրանից խուսափելու նպատակով առաջարկվում է գործարքը փաստաթղթավորել (այսինքն` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել) կա՛մ նախկին համակարգով, կա՛մ նոր համակարգով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 4233
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW