Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 912.2 մլրդ դրամի հարկային եկամուտ եւ պետտուրք

01.06.2023 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամուտ #պետտուրք
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրք:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:
Դիտում՝ 2776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW