Վրաստանում կվերահսկեն կրիպտոարժույթների պրովայդերներին

01.06.2023 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #վիրտուալ ակտիվներ
Վրաստանում վիրտուալ ակտիվների բոլոր պրովայդերները սեպտեմբերի 1-ից կլինեն Ազգային բանկի վերահսկողության ներքո, հայտարարել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Արչիլ Մեստվրիշվիլին։

Վիրտուալ ակտիվների պրովայդեր են համարվում այն ընկերությունները, որոնք կանխիկացնում են վիրտուալ ակտիվները, պահում եւ կառավարում են դրանք եւ հնարավորություն են տալիս օգտագործել էլեկտրոնային դրամապանակներ:

Արչիլ Մեստվրիշվիլին ասել է, որ այս վերահսկողությունը պետք է դիտարկել պատժամիջոցների կիրառման եւ փողերի լվացման դեմ պայքարի համատեքստում։
Դիտում՝ 10748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW