ԱՄՆ-ն կմասնակցի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման անվտանգության գնահատման աշխատանքներին

01.06.2023 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԱՄՆ #ատոմակայան
Կառավարությունը hավանություն է տվել «Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այն ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում:

Համաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։

«Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաեւ Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը»,- ասված է որոշման մեջ:

Նշվում է, որ համաձայնագիրը նպատակահարմար է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։

Մայիսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմը ԱՄՆ եւ ՌԴ գործընկերների հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու համար:
Դիտում՝ 2402
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW