Evocabank-ը կատարել է կարեւոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգ ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:Այսուհետ հաճախորդները բանկում փաստաթուղթ ստորագրելիս հատուկ պլանշետի միջոցով դնելու են էլեկտրոնային ստորագրություն։«Evocabank-ը էլեկտրոնային ստորագրության համար օգտագործում է սարք, որը թույլ է տալիս հաճախորդներին անմիջապես սարքի վրայից ծանոթանալ պայմանագրերին՝ նախքան ստորագրելը:e-Sign համակարգն ունի մի շարք առավելություններ՝ • մեծացնում է փաստաթղթերի ստորագրման գործընթացի արագությունը՝ խնայելով ժամանակը:• Էկոլոգիական եւ բնապահպանական խնդրի լուծում․ այս համակարգի միջոցով զգալիորեն կրճատվում է թղթի օգտագործման ծավալը:• Հաճախորդը փաստաթղթի իր օրինակը ստանում է էլեկտրոնային փոստի միջոցով գործարքի կատարումից հետո՝ հաշված րոպեների ընթացքում, ինչն ավելի հարմար է հետագայում փաստաթղթերը փնտրելու եւ հեշտությամբ գտնելու տեսանկյունից, նաեւ զերծ է պահում հաճախորդին ավելորդ թղթաբանությունից:• Անվտանգ է, քանի որ հատուկ պաշտպանության շնորհիվ փաստաթուղթը ենթակա չէ խմբագրման։ Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը։ Հաճախորդը, ինչպես թղթային փաստաթղթերի դեպքում, այնպես էլ e-Sign-ի դեպքում ստորագրում է յուրաքանչյուր փաստաթղթի վրա առանձին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Էլեկտրոնային ստորագրությամբ արդեն կարելի է ստորագրել ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման եւ սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման եւ սպասարկման, ավանդների ներդրման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ համակարգերի հայտի ընդունման եւ նմանատիպ այլ գործարքներին առնչվող փաստաթղթերը:Նշվում է, որ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ստորագրության համակարգ նաեւ իրավաբանական անձանց համար։e-Sign համակարգից արդեն հնարավոր է օգտվել Evocabank-ի Գլխամասում եւ VIP սրահում։ Շուտով այն հասանելի կլինի նաեւ բանկի մյուս մասնաճյուղերում: Tweet Դիտում՝ 2586