Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջանակում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի»:«Երկաթուղին շատ ավելի արդյունավետ ենթակառուցվածքային լուծում է տարածաշրջանի համար: Մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում կամրապնդեն եւ կավելացնեն Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքին, ապա առանձին հատվածների վերականգնմամբ մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում տարածաշրջանային մակարդակով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետը:Նա նշել է, որ այս շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանդիպում, որի շրջանակում «քննարկվելու է միայն ապաշրջափակման հարցը»: Tweet Դիտում՝ 1732