Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է քաղաքացիներից դրամական միջոցներ ներգրավվել բանկում գործող բոլոր ժամկետային ավանդների համար` բարելավված պայմաններով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունում, փոփոխվել են մի շարք պայմաններ ավտո- եւ հիփոթեքային վարկերի տրամադրման մասով, ինչի կապակցությամբ հավանական փոխառուներին առաջարկվում է լրացուցիչ տեղեկատվության համար դիմել բանկի մասնաճյուղերին, կամ օգտվել տեղեկատվական ծառայությունից` 87-87 հեռախոսահամարով: Մեկնաբանելով ավանդների ներգրավման նոր պայմանները` ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է. “Ժամկետային ավանդների ժողովրդավարացման գործընթացը պայմանավորված է մանրածախ ծառայությունների հատվածի զարգացման եւ ընդյալնման ծրագրով, ֆինանսական շուկայում գործերի իրական դասավորությամբ”: Նա նաեւ նշել է, որ բարելավված պայմաններով ավանդները հաշվարկված են ավելի լայն թիրախային լսարանի համար. դրանից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձինք` ինչպես ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները: Tweet Դիտում՝ 12515