Ռուսական «Գազպրոմբանկի» վերլուծաբանների կարծիքով, 2023 թվականի արդյունքներով Ադրբեջանի վճարային հաշվեկշռի հավելուրդը կարող է հասնել $19,3 միլիարդի կամ ՀՆԱ-ի 22%-ի։«Ադրբեջանը, լինելով նավթի եւ գազի խոշոր արտահանող, դառնում է ածխաջրածինների բարձր գների եւ հետխորհրդային տարածքում մատակարարման շղթաների վերակողմնորոշման հիմնական շահառուներից մեկը»,- ասվում է ադրբեջանական տնտեսության վերաբերյալ բանկի հետազոտության մեջ։«Գազպրոմբանկ»-ի կարծիքով, միջնաժամկետ հեռանկարում Ադրբեջանի պետական բյուջեի պակասորդը կնվազի, եւ արդեն 2023 թվականին բյուջեն կարող է կատարվել հավելուրդով։ Tweet Դիտում՝ 4931