Էրդողանը գնաճն անվանել է «սուր խնդիր»

29.05.2023 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռեջեփ Թայիփ Էրդողան #գնաճ
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճն անվանել է իր երկրի գլխավոր խնդիրներից մեկը։

«Տեսանելի ապագայի մեր օրակարգի ամենահրատապ հարցերից մեկը գների աճի եւ գնաճի հետեւանքով առաջացած խնդիրների լուծումն է», - ասել է նա անցած գիշեր Անկարայում կայացած հանրահավաքում:

«Տոկոսադրույքն իջեցվել է մինչեւ 8,5%, եւ գնաճը կնվազի։ Իսկ միակ բանը, որն ունակ է անել ընդդիմությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի դռների մոտ հերթապահելն է»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ֆինանսական համակարգ, «որը միջազգային հեղինակություն կվայելի»։
Դիտում՝ 5244

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW