«BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից եւ ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: Արդյունքում Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն եւ այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաեւ հյուրանոցի տարածքում եւ այլն:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ բացառություն է կազմում ընկերության կայքը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին: «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընդգրկված են նաեւ Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան եւ այլն: Tweet Դիտում՝ 4572