Վարչապետը ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքին

24.05.2023 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դալան» տեխնոլոգիական կենտրոն #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին Երեւանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ, հայտնել են կառավարությունից:

Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3 000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից եւ ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաեւ գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:
Դիտում՝ 2775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW