Wildberries-ը կնվազեցնի առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար

23.05.2023 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Հայաստան #էլեկտրոնիկա
Մայիսի 24-ից Wildberries-ը Հայաստանի ձեռներեցների համար կնվազեցնի առեւտրային միջնորդավճարը 2%-ից:

Խոսքը վերաբերում է այն ձեռներեցներին, որոնք առցանց հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա՝ ռոբոտ փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսուլներ, խոհանոցային տեխնիկա: Որոշակի կատեգորիաներում, օրինակ, նոթբուքերի եւ սմարթֆոնների վաճառքի դեպքում նվազագույն միջնորդավճարը կլինի 3%-ից սկսած՝ անկախ վաճառքի մոդելից։

«Այս միջոցը Հայաստանի ձեռներեցներին թույլ կտա նվազեցնել շուկայում առցանց բիզնես իրականացնելու ծախսերը:

Արդյունքում նրանք կկարողանան ընդլայնել երկրի բնակիչների համար մատչելի գներով տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի տեսականին այն հատվածում, որտեղ գնորդների համար առկա է առաջարկի պակաս: Դա նաեւ վաճառողներին թույլ կտա բարձրացնել հաճախորդների հավատարմությունը եւ ավելացնել եկամուտը»,- ասված է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Դիտում՝ 7825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW