Ռուսաստանում հունիսին կընդունվի իսլամական բանկինգի մասին օրենքը

20.05.2023 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան # իսլամական բանկինգ #Անատոլի Ակսակով
Ռուսաստանոււմ իսլամական բանկային գործունեության մասին օրենքը կընդունվի հունիսին՝ երկրորդ և երրորդ ընթերցմամբ, հայտնել է Պետդումայի ֆինանսական շուկաների կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը։

«Մենք պատրաստել ենք վերջին տարբերակը, որը, մեր կարծիքով, արդեն համաձայնեցված է բոլոր մակարդակներում, ևս մեկ անգամ ուղարկել ենք այն Ռուսաստանի բանկ, նախագահի աշխատակազմ և կառավարություն։ Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ նրանցից դրական արձագանք կստանանք, իսկ հունիսին վերջապես կընդունենք օրենքը երկրորդ և երրորդ ընթերցմամբ»,- ասել է նա։

Ակսակովը պարզաբանել է, որ օրենքի ընդունման դժվարությունն այն էր, որ որոշ նորմեր, որոնք, ըստ օրինագծի, իրականացվում են ֆինանսական գործիքների տեսքով, կիրառվում են ոչ ֆինանսական ոլորտում։

«Օրինակ՝ ապրանքների տարաժամկետ վաճառքը։ Կարգավորել, թե որքանով է դա կապված իսլամական ֆինանսների և ավանդական ապառիկ վաճառքի հետ, հեշտ չէ: Կարևոր է, որ կարգավորիչը տեսնի, որ մի կողմից սա սխեմա է, իսկ մյուս կողմից՝ հոգևոր սկզբունքների վրա հիմնված գործողություն։ Այս նրբությունները շատ դժվար է առանձնացնել գործնականում: Ուստի պետք է լինի խորհուրդ, որը կհետեւի, որ հիմքը գործընկերության վրա է, այլ ոչ թե կեղծիքն ու սխեմաները շրջանցելը»,- ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ ոչ միայն իսլամի հետևորդները կարող են օգտվել իսլամական բանկինգից, օրենքը կապված չէ կրոնի հետ։

«Այս օրենքը, մեր տեսանկյունից, լիովին համապատասխանում է շարիաթի սկզբունքներին, և մենք դա անվանում ենք գործընկերություն։ Այս սկզբունքները կարող են օգտագործվել ոչ միայն իսլամ դավանողների, այլ նաև ուղղափառների, կաթոլիկների կողմից՝ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պահպանել այդ սկզբունքները: Այսինքն՝ շահույթ չստանալ, ինչպես ավանդական ֆինանսական գործիքներում։ Այս առումով սա գործընկերություն է»,- հստակեցրել է Ակսակովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի համար այս շուկայի ներուժը գնահատվում է ավելի քան $ 11 մլրդ, իսկ Թաթարստանը կլինի դրա զարգացման լոկոմոտիվը։
Դիտում՝ 10055
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW