Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացրել է հատուկ առաջարկ, որի շրջանակում փոքր եւ միջին բիզնեսին կտրամադրի վարկային արձակուրդ՝ 3 ամիս արտոնյալ ժամկետով։Բանկից հայտնել են, որ նոր վարկ ձեւակերպելու կամ այլ բանկերում ու վարկային կազմակերպություններում ունեցած վարկերը տեղափոխելու պարագայում ձեռներեցները 3 ամիս շարունակ ազատված կլինեն ե՛ւ տոկոսագումարների, ե՛ւ մայր գումարի վճարումներից։Արտոնյալ ժամկետի ընթացքում վարկի մայր գումարի վրա կգործի 0% տոկոսադրույք, իսկ մայր գումարը կբաշխվի մնացած ամիսների վրա հավասարաչափ՝ մինչեւ ժամկետի ավարտը։Նշվում է, որ վարկը կտրամադրվի սպասարկման հատուկ պայմաններով. ձեռներեցներն առաջին 15 ամսվա ընթացքում կստանան բիզնես քարտի եւ Օնլայն բանկինգի անվճար սպասարկում։Հատուկ առաջարկը գործում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:Առաջարկի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ։ Բիզնեսի ֆինանսավորման բոլոր հնարավորություններին ու դրանց պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 16624