Փաշինյան. Տնտեսությունն աճում է իր ներուժից ավելի եւ կարող է շնչահեղձ լինել

18.05.2023 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Քերոբյան #սուբսիդիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի:

«20%-ով սուբսիդավորում ենք, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում»,- կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Պետությունը 70%-ով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում եւ կրթական հաստատություններում»,- ավելացրել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նմանատիպ ծրագրերի մասին պետք է պատշաճ ձեւով իրազեկել, քանի որ սա լուրջ ներդրում է ընկերությունների եւ երկրի զարգացման գործում:

«Մենք ուզում ենք, որ մեր տնտեսության աճի պոտենցիալը մեծանա, որովհետեւ անընդհատ լսում ենք, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելին: Այսինքն՝ մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, ինչպես աճում է մեր տնտեսությունը, կարող է այդ առումով տնտեսությունը շնչահեղձ լինել»,-ասել է նա։
Դիտում՝ 5373
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW