Նոր միջազգային վարկանիշ Evoca-ին Fitch Ratings-ի կողմից

18.05.2023 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Fitch Ratings
Fitch Ratings միջազգային վարկանիշային հեղինակավոր ընկերությունը 2023թ. մայիսի 15-ին Evocabank-ին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) 'B' վարկանիշը` Դրական հեռանկարով և 'b' Կենսունակության վարկանիշ (Viability Rating (VR)):

Այս վարկանիշը խոսում է Բանկի դրական ֆինանսական ցուցանիշների, VR-ով գնահատված բիզնեսի կայունության, կապիտալիզացիայի ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին:

Ըստ Fitch-ի` Evoca-ի IDR դրական հեռանկարն արտացոլում է վարկային պորտֆելի բարձր որակը, կայուն զարգացումը ու եկամտաբերությունը:

Fitch-ի կողմից IDR Դրական հեռանկարով 'B' և VR 'b' վարկանիշներին արժանանալը կնպաստի Բանկի հանդեպ ունեցած վստահելիության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործնական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև` միջազգային ասպարեզում Evocabank-ի լայնամասշտաբ ճանաչելիությանը:
Դիտում՝ 4692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW