Զինծառայողների հիփոքեթի ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բանկերը
18.05.2023 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2023 թվականի ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած եւ մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին։
«Ըստ գործող որոշման` տարեկան նախատեսվում է 500 տեղ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես դիմողների թիվն անցնում է 1000-ը։ Այս տարվա դիմող զինծառայողների թիվը 1111 է։ Այս որոշման նախագծով բոլոր մասնակիցները, նաեւ նրանք, որ վիճակահանությամբ վարկավորման իրավունք չէին ստացել, կօգտվեն ծրագրից»,-ասել է Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում մասնակցում էր միայն մեկ բանկ, ապա նոր կարգավորմամբ բոլոր բանկերը մասնակից են ծրագրին։
«Պետության կողմից կկանխավճարի չափը 2.5 մլն դրամ կլինի` գործող 28.5 մլն դրամի 10%-ի փոխարեն։ Առաջնային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11%, որից 5%-ը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ մնացած գումարը զինծառայողը հնարավորություն է ունենալու հետ ստանալ վճարված եկամտահարկի հաշվին։
Երկրորդային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու կամ կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13%, որից 5%-ը սուբսիդավորվելու է պետության կողմից»,- նշել է նախարարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: