Ադրբեջանի եւ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 55%-ով

18.05.2023 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Ռուսաստան
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-ապրիլին կազմել է $ 1 միլիարդ 387 միլիոն, ինչը 55,3%-ով գերազանցում է 2022 թվականի համանման ցուցանիշը։

Ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է $349 մլն (աճը՝ 75,7%), հաղորդում է Ինտերֆաքսը։

Ռուսական արտադրանքի ներմուծումն Ադրբեջան կազմել է $1 մլրդ 37 մլն 744,13 հազար (աճը՝ 49,4%)։

2022 թվականին Ադրբեջանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել էր $3 մլրդ 710 մլն։
Դիտում՝ 10869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW