Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ թվային փոխակերպումը նոր տնտեսական իրականության առանցքային տարրերից է։«Շատ երկրներում զարգացող հաճախորդի խորը գնահատման համակարգը պարունակում է հսկայական տեղեկատվություն: Անհրաժեշտ է ստեղծել թվային ենթակառուցվածք, որը կապահովի տվյալների անվտանգ հոսքը։ Բանկերը սկսել են վաճառել ոչ անձնական տվյալներ ֆինանսական գործարքների մասին, ինչպիսիք են գնումները եւ ծախսեր անելու վայրերը: Այս երեւույթը առեւտրայնացվում է միլիարդավոր դոլարներով, սակայն պահանջում է կանոնակարգում եւ հստակ թվային ենթակառուցվածք՝ այս տեղեկատվությանն ապահով եւ ոչ խտրական հասանելիության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ալմաթիի ներդրողների ֆորումում:Նա նաեւ նշել է վճարային համակարգերի համատեղելիության կարեւորությունը։«Անհրաժեշտ է ստեղծել ոչ խտրական թվային ենթակառուցվածք, որը կապահովի վճարային համակարգերի համատեղելիությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ Tweet Դիտում՝ 10098