ԵԱԶԲ-ի ղեկավարը հանդես է գալիս Ադրբեջանի անդամակցության օգտին

15.05.2023 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավար Նիկոլայ Պոդգուզովն ակնկալում է, որ Ադրբեջանը կմիանա բանկին։

«Շատ կցանկանայի բանկի մասնակիցների թվում տեսնել Թուրքմենստանին եւ Ադրբեջանին։ Հուսով եմ, որ այս երկրներն ի վերջո կմիանան բանկին»,- նշել է նա:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Պոդգուզովն ասել է, որ ԵԱԶԲ-ն եւ Ուզբեկստանը շարունակում են ակտիվ բանակցությունները։

«Շատ դիրքորոշումներ արդեն մերձեցրել ենք։ Առայժմ Ուզբեկստանը բանկին անդամակցելու ամենաիրատեսական թեկնածուներից մեկն է»,- ասել է Պոդգուզովը։
Դիտում՝ 9573

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW