Այսօր Ճապոնիայի Նիիգատա քաղաքում մեկնարկում է G7 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը։Այն կտեւի երեք օր։Առաջին օրը մասնակիցները կքննարկեն աջակցությունը Ուկրաինային։ Օրակարգում կլինեն նաեւ հակառուսական պատժամիջոցների, այդ թվում՝ դրանց շրջանցման դեմ պայքարելու հարցերը։Քննարկման թեմաներից կլինեն նաեւ ֆինանսական անկայունությունը աշխարհում, ֆինանսական հաստատությունների սնանկացումը եւ ԱՄՆ դաշնային պարտքի դեֆոլտի վտանգը։«Համաշխարհային տնտեսությունը բարդ իրավիճակում է, սակայն մենք ցանկանում ենք ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սունյիթի Սուդզուկին։ Tweet Դիտում՝ 6708