Վրաստանի Ազգային բանկը այսօր որոշում է կայացրել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 10,5%։Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն նշել է, որ որոշման պատճառը գնաճի նվազման միտումն է. ապրիլին գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով կազմել էր 2,7%:«Հաշվի առնելով գնաճային միտումները եւ կանխատեսումները՝ Ազգային բանկը ձեռնամուխ է եղել խստացված դրամավարկային քաղաքականությունից փուլ առ փուլ դուրս գալուն»,- նշել են Ազգային բանկում։Վրաստանի Ազգային բանկը վերջին անգամ իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020 թվականի օգոստոսին՝ 0,25 տոկոսային կետով՝ տարեկան 8,25%-ից մինչեւ 8%։Դրանից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացվում էր։ Tweet Դիտում՝ 6489