Reuters գործակալությունը, վկայակոչելով երկու լավատեղյակ աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն անձամբ է զանգահարում բիզնեսի եւ ֆինանսական առաջնորդներին՝ զգուշացնելու այն «աղետալի» հետեւանքների մասին, որ կունենա դեֆոլտը ԱՄՆ-ի եւ համաշխարհային տնտեսությունների վրա:Reuters-ը նշում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձում են բիզնեսի սեփականատերերի միջոցով ճնշում բանեցնել հանրապետականների վրա, որպեսզի վերջիններս համաձայնեն առանց պայմանների բարձրացնել պարտքի առաստաղը:Մայիսի 7-ին Ջանեթ Յելենը նախազգուշացրել էր, որ, եթե Կոնգրեսի հրաժարվի բարձրացնել պարտքի առաստաղը 31,4 տրիլիոն դոլարից, դա կարող է «սահմանադրական ճգնաժամի պատճառ դառնալ»:Ս.թ. ապրիլին Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող թույլ տալ դեֆոլտ ԱՄՆ-ում, քանի որ «դա աղետ կլինի եւ լուրջ բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար»։«Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ նրանք թույլ կտային այնպիսի լուրջ աղետ, ինչպիսին է ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունների դեֆոլտը։ Դա անհնար է։ Չեմ կարող հավատալ, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել էր Լագարդը։ Tweet Դիտում՝ 3351