Կոտայքում բացվել է ԱրարատԲանկի հերթական մասնաճյուղը

08.05.2023 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Կոտայք մասնաճյուղ
Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է ԱրարատԲանկի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առեւտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը։  

Ինչպես հայտնել են բանկից, ֆինանսական ժամանակակից լուծումներով եւ բանկային նորարարական տեխնոլոգիաներով մասնաճյուղը հաճախորդների հետ փոխգործակցության եւս մեկ հարթակ է, որի նպատակն է ապահովել վստահելի, կայուն միջավայր գործընկերների եւ հաճախորդների համար։

«Նոր մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել մատուցվող ծառայությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է, սակայն չի սահմանափակվում բանկային եւ քարտային հաշիվներով, միջազգային դրամական փոխանցումներով, սպառողական եւ բիզնես վարկերով։

Մասնաճյուղին կից գործում է նաեւ բանկոմատ եւ վճարային տերմինալ, ինչը ինքնասպասարկման եւ հերթերից խուսափելու հնարավորություն է»,-ասված է բանկի հաղորդագրությունում։

«Նոր բիզնես միջավայրում հերթական մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր հաճախորդակենտրոն գործունեությունը։ Հարմարավետ եւ նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ միաժամանակ բացահայտելով վերջիններիս կարիքներն ու խնդիրները սպասարկման ընթացքում», - նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանը։     

ԱրարատԲանկի մասնաճյուղային ցանցը ընդգրկում է 51 մասնաճյուղ:
Դիտում՝ 3409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW